Շնորհավոր տոնդ, գրադարանավար
Սիրելի՛ գրադարանավարներ և գրքի նվիրյալներ,
Սրտանց շնորհավորում ենք ձեզ Գրադարանի օրվա առթիվ:
Գրադարանը միշտ եղել և մնում է գիտելիքի, հոգևոր հարստության և մտքի ազատության տաճար, իսկ դուք՝ այդ անգին գանձարանի հավատարիմ պահապաններն ու ուղեցույցները: Ձեր ամենօրյա նվիրված աշխատանքի շնորհիվ սերունդները հաղորդակից են դառնում գրքի հավերժական մտքին, իմաստությանն ու գեղեցկությանը:
Ցանկանում ենք ձեզ անսպառ եռանդ, ստեղծագործական նոր հաջողություններ, երախտապարտ ընթերցողներ և առողջություն: Թող ձեր գրադարանները միշտ լի լինեն ջերմությամբ, նոր գրքերով և հետաքրքրասեր այցելուներով:
