Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Նորություններ

Գիրք նվիրելու օր

Գիրք նվիրելու օրվան նվիրված՝ փետրվարի 19-ին, Տավուշի մարզային գրադարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավուրությամբ պետական պատվերով և պետական աջակցությամբ, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերով հրատարակված և «Գրքերի ձեռքբերում» ծրագրով 100 միավոր գրականություն է հանձնել Իջևանի և Նոյեմբերյանի զորամասերի գրադարաններին։ Գրքերը հանձնել են Տավուշի մարզային գրադարանի ներկայացուցիչները՝ տնօրեն Անահիտ Ղուկասյանի գլխավորությամբ։ Զորամասերի պատասխանատուները շնորհակալություն են հայտնել օրվա խորհրդին համահունչ նախաձեռնության՝ զորամասերի գրադարանները նոր գրքերով համալրելու, օրը զինվորների հետ այս կերպ նշանավորելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով