Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

Նորօրյա հերոսներ «Հերոս տղերքը մեր»

2026 թ. սեպտեմբերի 28-ին Տավուշի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժինը կազմակերպեց հուշ երեկո՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին՝ «Հերոս տղերքը մեր» խորագրով։Միջոցառումը վարեց Մեհրաբյան Սիրուշոն։Հուշ երեկոն մեկնարկեց մոմավառությամբ։ Մի խումբ փոքրիկներ վառած մոմերով իրենց խոսքն ուղղեցին առ երկինք՝ աղոթք հնչեցնելով մեր հերոսների հոգու հանգստության համար։ Մոմերի լույսը դարձավ անմար հիշատակի, խոնարհման և երախտագիտության խորհրդանիշ։Երեկոյի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր և ասմունք՝ նվիրված հայրենիքին, մեր հերոսներին ու նրանց անմար հիշատակին։
Միջոցառման ընթացքում տեսասահիկի միջոցով ներկայացվեցին 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոս տղաների լուսանկարներն ու նրանց մասին հիշողություններ՝ ներկաներին ևս մեկ անգամ հնարավորություն տալով խոնարհվելու նրանց պայծառ հիշատակի առջև։Թող նրանց անուններն ու սխրանքը հավերժ մնան մեր սրտերում և փոխանցվեն սերնդեսերունդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով