Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր
2026 թվականի հոկտեմբերի 17-ին Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ «Հայոց հոգու հնչյունն ու ազատության պատումը» խորագրով։Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական մշակույթի երկու կարևոր արժեքներ՝ դուդուկի երաժշտությունը և «Սասնա ծռեր» էպոսի կատարողական ավանդույթը։Տեսաֆիլմերի միջոցով ցուցադրվեցին հատվածներ, որոնք բացահայտում էին դուդուկի մեղեդիների հոգեթով հնչողությունը, ազգային երաժշտության խորությունն ու հոգևոր ուժը, ինչպես նաև «Սասնա ծռեր» էպոսի հերոսական դրվագները՝ ներկայացնելով հայ ժողովրդի ազատասիրական ոգին, հայրենասիրությունն ու դարավոր ավանդույթները։

