Ուրբաթ, 16 Հոկտեմբերի, 2026
Նորություններ

«Մեդիագրագիտությունը և մեդիաարտադրանքի ճիշտ ընկալումը»

2026 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 14:00-ին Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Մեդիագրագիտությունը և մեդիաարտադրանքի ճիշտ ընկալումը» խորագրով սեմինար, որը վարում էր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարիամ Բարսեղյանը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզային գրադարանի աշխատակիցները, Իջևանի տարբեր դպրոցների գրադարանավարներ, ինչպես նաև համայնքային գրադարանավարներ։ Սեմինարի հիմնական թեմաներն էին տեղեկատվության ճիշտ վերլուծությունն ու ժամանակակից մեդիա դաշտի մարտահրավերները: Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով