Կենդանի արխիվ, Տավուշի էնդեմիկ բույսերն ու ավանդական գիտելիքը
2026 թ. հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզային գրադարանի աշխատակից Ն․ Ղալթախչյանը ,COP17-ի շրջանակներում, կազմակերպեց «Կենդանի արխիվ, Տավուշի էնդեմիկ բույսերն ու ավանդական գիտելիքը» խորագրով միջոցառում՝ նվիրված բնության պահպանությանը և կենսաբազմազանության կարևորությանը։ Միջոցառման ընթացքում խոսվեց Տավուշի հարուստ բուսական աշխարհի, էնդեմիկ բույսերի պահպանության և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի մասին։ Ցուցադրվեց Դենդրոպարկի մասին պատմող տեսաֆիլմ։ Այնուհետև ելույթ ունեցավ փրկարար ծառայության փոխգնդապետ Սարգիս Մարկոսյանը՝ ներկայացնելով անտառային հրդեհների կանխարգելման միջոցները, անվտանգության կանոններն ու հրդեհների վտանգավոր հետևանքները։ Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի շարք ուսանողներ և դպրոցի աշակերտներ։ Հարցուպատասխանի միջոցով նրանք ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և առավել խորությամբ գիտակցեցին բնության պահպանության ու անտառային հրդեհների կանխարգելման կարևորությունը։
