Ուրբաթ, 16 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

Էմմա Ղալումյանի «Կյանքիս ճամփան» գրքի շնորհանդեսը

2026թ․-ի հոկտեմբերի 6-ին Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվեց «Գիրքը բացում է դռներ, գրադարանը՝ աշխարհ» խորագրով միջոցառում։Միջոցառման շրջանակում, գրադարանավարի օրվան ընդառաջ, տեղի ունեցավ վաստակաշատ գրադարանավարուհի Էմմա Ղալումյանի «Կյանքիս ճամփան» գրքի շնորհանդեսը։ Հեղինակը ներկաներին պատմեց գրքի ստեղծման պատմությունը, անդրադարձավ իր անցած ստեղծագործական ու մասնագիտական ուղուն և կիսվեց հուշերով։ Հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց Էմմա Ղալումյանի բանաստեղծությունների ընթերցմամբ,երաժշտական կատարումներով ու ջերմ մաղթանքներով։Միջոցառմանը մասնակցում էին համայնքի գրադարանավարներ, վաստակաշատ ուսուցիչներ, ինչպես նաև <<Newmag>>-ի հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը և հրատարակչության աշխատակիցները։ Հոկտեմբերի 7-ին Գրադարանավարի օրվա առթիվ <<Newmag>>- ի ներկայացուցիչները մի քանի տասնյակ արժեքավոր գրքեր նվիրեցին Տավուշի մարզային գրադարանին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով