Ուրբաթ, 16 Հոկտեմբերի, 2026
Նոր գրքեր

«Newmag» հրատարակչության նոր գրքերը` նվիրված Տավուշի մարզային գրադարանին

«Newmag» հրատարակչության նախաձեռնած 17-րդ գրքատվությունը Տավուշի մարզային գրադարանինն է: «Համայնքային գրադարանների հզորացում» նախագիծը կրթական և բարեգործական նախաձեռնություն է, որի նպատակն է վերակենդանացնել Հայաստանի մարզերի համայնքային գրադարանները՝ դրանք համալրելով նոր ու որակյալ գրքերով։ Այս նախաձեռնությանն արդեն միացել են տարբեր բարերարներ, ընկերություններ, բանկեր և հիմնադրամներ՝ «Newmag»-ի հրատարակած նոր գրքերը նվիրաբերելով համայնքային գրադարաններին: Այս անգամ «Newmag»-ի գործընկերը Yandex Armenia կազմակերպությունն էր, որի շնորհիվ Տավուշի մարզային գրադարանը համալրվեց «Newmag»-ի հրատարակած 150 նոր գրքերով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով