Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Գիրք նվիրելու օր

2023թ․փետրվարի 17-ին , ժամը 12:30-ին Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, Տավուշի մարզային գրադարանի հեքիաթի սենյակում միջոցառում էր` «Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» խորագրով։ Հեքիաթի սենյակի հյուրերն էին Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմն․դպրոցի 1-ին դասարանի աշակերտները /ուսուցչուհի Ա.Սարիբեկյան/ : Երեխաները մասնակցեցին «Թումանյանական վիկտորինա» խաղ մրցույթին, իրենց ելույթներում գովերգեցին գիրքն ու գիտելիքը , մեծագույն ցանկություններով գրքեր նվիրեցին միմյանց: ապա գիրք ստացան նաև Տավուշի մարզային գրադարանի կողմից ։ Միջոցառման ավարտին երեխաները դիտեցին «Չարի վերջը մուլտֆիլմը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով