Զրույց հեքիաթի շուրջ
Ֆրանկոֆոնիայում հեքիաթի շուրջ ամենամյա միջոցառումներին ընդառաջ` Տավուշի մարզային գրադարանում կազմակերպվեց «Մի երեկոյի հեքիաթներ» խորագրով զրույց-հեքիաթապատում, որի նպատակն էր երկխոսության միջոցով արժևորել բանավոր խոսքի ժառանգությունը և կառուցել նոր կամուրջներ դեպի սեփական հեքիաթ:Միջոցառման ընթացքում երեխաները պատմեցին իրենց հորինած հեքիաթները, բացատրեցին դրանց դաստիարակչական նշանակությունը, ընթերցվեցին ֆրանսիական ժողովրդկան հեքիաթներ և երեխաների երևակայության միջոցով հեքիաթները ստացան նոր կերպարներ, սյուժեներ և ավարտ: