Չորեքշաբթի, 21 Փետրվարի, 2024
Միջոցառումներ

Ստեղծագործում են ընթերցողները

2023թ.նոյեմբերի 14֊ին ժամը 14.00֊ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակի հյուրերն էին Իջևան քաղաքի թիվ 4 հիմն․ դպրոցի 6-րդ /ա/ և 6 -րդ /բ/ դասարանների աշակերտները` իրենց ուսուցչուհիներ` Գոհար Մկրտումյանի և Քրիստինե Աղինյանի ուղեկցությամբ։ Միջոցառման նպատակը 6֊րդ դասարանի աշակերտուհի Մերի Դոլյանի <«Տղան,արջը և իր ընկերները» հեքիաթի շնորհանդեսն էր։ Հեքիաթը ներկայացվեց փոքրիկ տեսահոլովակի տեսքով, ապա Մերին ընթերցեց իր մյուս ստեղծագործություններից մի քանիսը։ Դասարանում աշակերտներից մի քանիսն էլ ընթերցեցին իրենց աշխատանքները։ Միջոցառմանը ներկա էին Մերիի առաջին ուսուցչուհին` Կարմեն Ղալթախչյանը, ծնողներ և գրադարանի աշխատակիցներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով