Երկուշաբթի, 17 Նոյեմբերի, 2025
Նորություններ

Ստեղծագործում են պատանի ընթերցողները

2025թ․հուլիսի 25-ին, ժամը`11:00-ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակում «Ստեղծագործում են պատանի ընթերցողները» ծրագրի շրջանակներում միջոցառում էր։ Այս անգամ ներկայացվեց Իջևան քաղաքի թիվ 5 հիմն․ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Բաղինյանը «Մարզիկ տղաներն ու արջերը » ստեղծագործությունը ։ Բացման խոսքով հանդես եկավ հայոց լեզվի ուսուցչուհի ՝Գ․Լազարյանը։ Սերգեյը ,ով մանկական բաժնի ակտիվ ընթերցողներից է, պատմեց ,թե ինչ մեծ նշանակություն ունեն գրքերն իր կյանքում և որքան են նպաստել իր ստեղծագործական աշխատանքին։ Նա մանրամասնորեն ներկայացրեց ստեղծագործությունը, ապա ներկաները դիտեցին « Մարզիկ տղաներն ու արջերը » պատմվածքի հիման վրա ստեղծված տեսահոլովակ։ Միջոցառման ավարտին Տավուշի մարզային գրադարանի տնօրեն Ա․Ղուկասյանը շնորհակալագիր հանձնեց Սերգեյին ,իսկ գրադարանի աշխատակիցների կողմից պատրաստված գրքույկը համալրեց «Ստեղծագործում են պատանի ընթերցողները» արկղում եղած գրքույկների շարքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով