Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Աշխարհահռչակ հայ կոմպոզիտորը

Ազգային գրադարանի շաբաթվա շրջանակներում 2023թ ապրիլի 18-ին ժամը 15:00-ին Տավուշի մարզային գրադարանի Սպասարկման բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվեց երաժշտական ցերեկույթ` նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին «Աշխարհահռչակ հայ կոմպոզիտորը» խորագրով: Միջոցառումը վարեցին Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի ուսանողները։ Ներկայացվեց աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը, որը ուղեկցվում էր տեսաֆիլմով ,ապա դիտեցին հատվածներ «Գայանե» բալետից։ Այս անգամ գրադարանի հյուրերն էին Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմն․ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ուսուցչուհի ` Գ.Թութունջյանի ուղեկցությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով