ՇՐՋԱՅՑ ԳՐԱԴԱՐԱՆ
«ՇՐՋԱՅՑ ԳՐԱԴԱՐԱՆ» ծրագրի շրջանակներում, Տավուշի մարզային գրադարանի հյուրերն էին Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմն. դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները ուսուցչուհու` Ս. Ղուշչյանի ուղեկցությամբ: Աշակերտները շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին, ծրագրերին: Նրանք մեծ տպավորություններով հեռացան գրադարանից՝ վերադառնալու ակնկալիքով: