Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Գրիմ եղբայրների կախարդական աշխարհը

2021թ. Հունիսի 10-ին ժամը՝ 11.00 ին, Տավուշի մարզային գրադարանի հեքիաթի սենյակի աշխատակիցների նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում ՝ «Գրիմ եղբայրների կախարդական աշխարհը» խորագրով: Հեքիաթի սենյակի հյուրերն էին Իջևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի 1-ին դասարանի աշակերտները /ուսուցչուհի Ն.Այդինյան/:Միջոցառումը Գրիմ եղբայրների հեքիաթների շուրջ էր։ Երեխաները խաղի միջոցով ծանոթացան Գրիմ եղբայրների կախարդական հեքիաթներին, ապա դիտեցին « Գայլն ու յոթ ուլիկները» անիմացիոն երաժշտական մուլտֆիլմը։ Միջոցառման ավարտին երեխաները գրադարանի ճեմասրահում ասմունքեցին գրքին և գիտելիքին նվիրված բանաստեղծություններ և մանկական բաժնից գրքեր վերցրեցին ամառային ընթերցանության համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով