Ամառային ընթերցանություն

Սիրելի մասնակից,

մեկնարկել է «Զանգակ» հրատարակչության Ամառային ընթերցանության 2021
թվականի նոր շրջանը։

Այս տարի մի քանի փոփոխություն է տեղի ունեցել, ներկայացնում ենք ստորև։

«ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ» շա՜տ ակտիվ ծրագիր է. կունենանք գրքերի
փոխանակման խաղեր, շնորհանդեսներ, գրական հանդիպումներ, փոքրիկ
բեմականացումներ ու խաղ–վիկտորինաներ:
Եվ այսպես` ամռան ընթացքում՝ հունիսի 1–ից մինչև օգոստոսի 31–ը,
ընթերցի՛ր և քո ընկերների հետ փոխանակի՛ր բազմաթիվ գրքեր` գնելով դրանցից
միայն մեկը: Գրքի հետ դու կստանաս ընթերցողի քարտ, և գրանցվելով
www.zangak.am/amar կայքում, կկարողանաս մասնակցել ծրագրի մրցութային
մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով