Հայ աշուղական երգարվեստի մեծ վարպետը
2021թ. ապրիլի 29-ին Տավուշի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ջիվանու 175- ամյակին՝ «Հայ աշուղական երգարվեստի մեծ վարպետ » խորագրով: Միջոցառմանը ներկա էին ՀԿԽԸ Տավուշի ՄՄ կամավորներ : Բացման խոսքով հանդես եկավ ԳՀԿՕՊ բաժնի վարիչ Վ.Մարկոսյանը: Միջոցառումը վարեցին ազգային վարժարանի աշակերտներ՝ Վ.Խառատյանը և Տ.Աղբալյանը: Միջոցառումը ուղեկցվում էր տեսաֆիլմով, հնչեցին նրա երգերից: