Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Նոր գրքեր

Նոր գրքեր

Պաուլու Կոելյուի «Լրտեսը»
Պաուլու Կոելյուի «Լրտեսը» կամ «Մատա Հարի. լրտեսը» վեպն իրական փաստերի և իրական կնոջ մասին մի անհավանական և չափազանց գեղեցիկ պատմություն է՝ անհատականի և համամարդկայինի բախումների և շահերի, դժբախտությունների և հաղթանակների մասին:
Մատա Հարին հոլադուհի էր: Նա 18 տարեկանում ամուսնանում է իրենից 20 տարով մեծ մի հարբեցողի հետ և տեղափորվում Ճավա՝ Ինդոնեզիա: Այստեղ նա 2 երեխա է ունենում:
Վեճեր, հիասթափություններ, որոնցից փախչելու համար Մատան Փարիզ է տեղափոխվում: Այստեղ էլ սկսվում են նրա արկածները, որոնք էլ Կոելյուն վեպ է դարձրել: Մատան սկսում է պորտապար-մերկապար պարել՝ գումար վաստակելու նպատակով: Իսկ Առաջին համաշխարհայինի տարիներին Մատան լրտեսական գործունեությամբ էր զբաղվում:

Միգել դե Ունամունո «Մառախուղը»
Գիրքն ամբողջությամբ պատմում է գլխավոր հերոս Ավգուստո Պերեսի սիրային արկածների մասին:
Մառախուղը հենց կյանքն է, որը մշուշոտ է, եթե չկա սեր: Սերն է, որ հստակեցնում է ամեն ինչ և տալիս իմաստ այդ կյանքին: Սակայն այս վեպում էլ սերը վերջում պարտվում է, և հաղթում է մառախուղը:

Եվգենի Զամյատին « Հեղեղ»
Ստեղծագործության հիմքում ռուս մարդու խառնվածքի գրական – գեղարվեստական իմաստավորման գաղափարն է: Նրա ստեղծագործություններում համադրվում են երևակայականն ու կենցաղայինը, սիմվոլիկայի սինթետիկ կերպավորումը, գեղարվեստական- փիլիսոփայական փորձը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով