Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Նոր գրքեր

Էլիֆ Շաֆաք

Էլիֆ Շաֆաք «Եվայի երեք դուստրերը»
Էլիֆ Շաֆաքի այս գիրքը, միահյուսելով Արևելքի և Արևմուտքի մոտիվները, պատմում է մարդկանց մասին, ովքեր դարձել են իրենց ավանդույթների և բարոյական ըմբռնումների պատանդը: Պատմությունն ընթանում է միանգամից մի քանի ժամանակային շերտում, որոնք աստիճանաբար տանում են մի կետի, ավելի ճիշտ՝ գրքի հիմնական իրադարձությանը՝ սպանություն հանուն ընտանիքի պատվի:

Էլիֆ Շաֆաք «Պատիվ»
Կրոնական բացարձակ տարբեր հայացքներ կրող մարդկանց համագոյակցման, ապրումակցման և դրա բացակայության, միմյանց հասկանալու, ըմբռնելու և ընտրությունը հարգելու մասին այս վեպը հատկանշական է թե՛ որպես ֆեմինիստական, թե՛ որպես կրոնի քննադատական գործ: Այն կրոնի և հատկապես կանանց վրա կրոնի ազդեցության ու հետևանքների մասին վերջին շրջանում Էլիֆ Շաֆաքի կարևորագույն գործերից մեկն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով