Գիրք նվիրելու օր
Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակի աշխատակիցների նախաձեռնությամբ միջոցառում էր՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան՝ << Գիրքը բոլոր ժամանակների լավագույն բարեկամ>> խորագրով: Հեքիաթի սենյակի հյուրերն էին Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները ուսուցչուհի Անահիտ Սարիբեկյանի ուղեկցությամբ: Ուսուցչուհին իր խոսքում ընդգծեց գիրք նվիրելու տոնի խորհուրդը և կարևորությունը, երեխաների կողմից հնչեցին գրքին և գիտելիքին նվիրված բանաստեղծություններ: Թեմային համահունչ ցուցադրվեց տեսաֆիլմ, ինչպես նաև ցուցադրվեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված հայերեն մուլտֆիլմեր: Տավուշի մարզային գրադարանը երեխաներին գրքեր նվիրեց:
Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակի ակտիվ ընթերցող Նարե Սաֆարյանը գիրք նվիրեց գրադարանին։