ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց 29-ԱՄՅԱ ԲԱՆԱԿ
Այսօր Հայոց բանակը 29 տարեկան է։ Շնորհավորում ենք մեր երկրի սահմաններն ու մեր քունը հսկող մեր քաջարի զինվորներին։ Մեր զինվորներին ու սպաներին մաղթում ենք ուժ, կորով և իհարկե խաղաղ ծառայություն։
Խոնարհվում ենք հանուն հայրենիքի անմահացած մեր հերոսների հիշատակի առջև։ Յուրաքանչյուրիս պարտքն է այսօր` արժանի լինել ձեր սխրանքին։