Առնո Բաբաջանյան 100

2021թ հունվարի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ուսանողական գիտական ընկերության և Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժնի աշխատակիցների համագործակցությամբ կայացավ «Արքայական դաշնակահարի» խորագրով՝ Առնո Բաբաջանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված միջոցառում։ Միջոցառման ընթացքում հանդիսատեսին մատուցվեց մշտագո դաշնակահարի կյանքը և գործունեությունը։ Ուսանողները տեսասահիկի միջոցով ներկայացրին մի քանի դրվագներ՝ կապված հանճարի կյանքի ու ստեղծագործությունների հետ։ Միջոցառումը ամփոփվեց Բաբաջանյանի հոգեթով երաժշտությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով