Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ընթերցանության 6-րդ մարաթոն

Ապրիլի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության հետ համատեղ, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում, մարաթոնային ավանդույթի համաձայն՝ տեղի ունեցավ Ռ. Ջ. Պալացիոյի «Հրաշքը» վեպի բարձրաձայն ընթերցանության մարաթոնը, որին ուղիղ և առցանց կապով մասնակցեցին նաև Հայաստանի տարբեր մարզերի գրադարանների բազմաթիվ ներկայացուցիչներ , ընթերցողներ և տարբեր կառույցների գործընկերներ ։

Տավուշի մարզային գրադարանը պատիվ ունեցավ մասնակցելու Ընթերցանության մարաթոնին, որտեղ մեր ակտիվ ընթերցող Դայանա Եղիազարյանը բարձրաձայն ընթերցեց Ռ. Պալացիոյի «Հրաշքը» վեպից մի հատված։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով