Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

ՀՀ Անկախության 35 ամյակ «Ազատ մտածող, անկախ Հայաստան»

«Ազատ մտածող, անկախ Հայաստան» սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժնի աշխատակիցները, Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ համատեղ, անցկացրեցին տոնական միջոցառում՝ նվիրված ՀՀ Անկախության օրվան, որը կրում էր «Ազատ մտածող, անկախ Հայաստան» խորագիրը։ Միջոցառումը հանդիսավորությամբ սկսվեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով։ Ընթացքում մասնակիցներն իրենց ելույթներում կարևորեցին անկախության անգնահատելի դերն ու նշանակությունը մեր պետականության պահպանման և ապագա սերունդների ձևավորման գործում։ Աշակերտները հանդես եկան հայրենասիրական ասմունքով ու ջերմ երգերով՝ միջոցառմանը հաղորդելով տոնական, հուզիչ և ոգեշնչող մթնոլորտ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով