Երեքշաբթի, 17 Մարտի, 2026
Միջոցառումներ

Գիրք նվիրելու օր «Գիրքը՝կախարդական բանալի»

Փետրվարի 19-ին ժամը 10․00-ին Տավուշի մարզային գրադարանի «Հեքիաթի սենյակում» տոնական եռուզեռ էր: Գիրք նվիրելու օրվան նվիրված՝

«Գիրքը՝կախարդական բանալի»խորագրով։ Գրադարանի հյուրերն էին «Մարի» ուսումնական կենտրոնի սաները՝ Դոնարա Գուլինյան ուղեկցությամբ։

Միջոցառման ընթացքում երեխաները բացահայտեցին գրքի՝ որպես «կախարդական բանալու» գաղտնիքները, իսկ գրադարանի աշխատակիցները վերարժևորեցին գիտելիքի ու ընթերցանության դերը փոքրիկների կյանքում: Օրը հագեցած էր ջերմությամբ, ժպիտներով և նորանոր գրքեր բացահայտելու խնդությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով