«Առակս ի՞նչ կցուցանե»
2025թ․դեկտեմբերի 11-ին ժամը 13:30-ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակում միջոցառում էր՝ նվիրված Աթաբեկ Խնկոյան 155 –ին ՝ «Առակս ի՞նչ կցուցանե» խորագրով։ Հյուրերն էին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 4- րդ դասարանի աշակերտները՝ դասվար Ա.Ղուլարյան։ Երեխաները մանրամասն անդրադարձան Աթաբեկ Խնկոյանի կյանքին ու ստեղծագործությանը: Արտասանեցին մանկագրի բանաստեղծությններից, բեմադրեցին մի քանի առակներ ՝«Ճպուռն ու Մրջյունը», Ագռավն ու Աղվես», «Վատ ընկերը»: Միջոցառման վերջում երեխաները դիտեցին Աթաբեկ Խնկոյանի «Ճպուռն ու Մրջյունը», «Խոզն ու ագռավը», «Մկների ժողովը» անիմացիոն մուլտֆիլմերը:
