Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Թումանյանի հեքիաթների աշխարհում

Տավուշի մարզային գրադարանում այսօր՝ փետրվարի 24-ին եռուզեռ էր, օրը` տոնական: Հեքիաթի սենյակը լցված էր թումանյանական շնչով , հյուրերն էին Իջևան քաղաքի N 3 հիմնական դպրոցի 3-րդ ա դասարանի աշակերտները՝ դասվար Անժելա Թիրաբյանի ուղեկցությամբ։ Միջոցառման խորագիրն էր «Թումանյանի հեքիաթների աշխարհում »։ Երեխաները պատկերավոր ներկայացրեցին հեքիաթային հերոսներին : Աշակերտներն աչքի ընկան անմահ Թումանյանի ստեղծագործությունների արտասանությամբ, գեղեցիկ խոսքով, ապա հայտնվեցին «Շունն ու կատուն»,«Մի կաթիլ մեղրը»,«Կիկոսի մահը», «Սուտասանը» հեքիաթների ու բալլադների աշխարհում։ Երեխաները Թումանյանի հերոսների հանդերձանքներով ներկայացրեցին փոքրիկ բեմականացումներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով