Ուրբաթ, 19 Հուլիսի, 2024
Միջոցառումներ

Մայրենի լեզվի միջազգային օր

2024թ․ փետրվարի 21-ին ժամը,13։30-ին Տավուշի մարզային գրադարանի հեքիաթի սենյակում միջոցառում էր` Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված ` «Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով։ Հեքիաթի սենյակի հյուրերն էին` Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմն․դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները: Երեխաների` գրադարանի այցը կազմակերպել էր դասվար` Ռիտա Եղիկյանը: Միջոցառման ընթացքում երեխաները տեսաֆիլմի միջոցով տեղեկացան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր հռչակելու նախաձեռնության մասին։Ուսուցչուհին պատմեց հայոց լեզվի ստեղծման, զարգացման և տարածման մասին: Երեխաները , հատվածներ մեջ բերելով հայ մեծերի ստեղծագործություններից, ընդգծեցին հայոց լեզվի դերն ու նշանակությունը: «Ստեղծագործում են ընթերցողները» ծրագրի շրջանակներում նույն դասարանի աշակերտուհի Նարե Ներկարարյանն իր գրած «Կորիզիկը» հեքիաթի համար, գրադարանի կողմից շնորհակալագիր ստացավ ,որը ոգևորեց մյուս երեխաներին։ Նրանք խոստացան ավելի հաճախ լինել գրադարանում և ընթերցել, քանի որ պետք է մեր մայրենին անաղարտ պահենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով