Սիլվա Կապուտիկյան 105 «Ամենայն հայոց բանաստեղծուհին»
2024 թ․ հունվարի 26-ին Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ամենայն հայոց բանաստեղծուհին» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված մեծն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակին։ Միջոցառումը սկսվեց Սիլվա Կապուտիկյանին նվիրված գեղեցիկ տեսանյութով ,ապա հնչեցին բանաստեղծուհու` հայրենիքին, մորը, գրքին նվիրված բանաստեղծություններ, նրա խոսքերով գրված երգեր , որոնք ուղեկցվեցին գեղեցիկ պարերով։ Միջոցառման մասնակիցներն էին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները (դասվար Ն․Սարգսյան)։