Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ավետիք Իսահակյան

«Մեծն վարպետը»

«Ազգային Գրադարանային շաբաթ-20» ծրագրի շրջանակներում 2021թ. Ապրիլի 19-ին Տավուշի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ավ. Իսահակյանին նվիրված միջոցառում` «Մեծն վարպետը» խորագրով:Միջոցառմանը ներկա էին թիվ  5 հիմն. դպրոցի մի խումբ աշակերտներ և ուսանողներ: ԳՀԿՕՊ բաժնի աշխատակցուհի Ն. Ղալթախչյանը համառոտ ներկայացրեց Իսահակյանի կյանքն ու գործունեությունը, հնչեցին նրա բանաստեղծություններից: Միջոցառումը ուղեկցվում էր տեսաֆիլմով: Միջոցառման վերջում տեղի ունեցավ ինտերակտիվ դաս-մրցույթ, որը վարում էր Մ. Մարտիրոսյանի անվան դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Ղուշչյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով