Ամանոր,որին սպասում են բոլոր երեխաները
2023թ․դեկտեմբերի 22-ին , ժամը 11:30-ին Տավուշի մարզային գրադարանի հեքիաթի սենյակում միջոցառում էր` «Ամանոր,որին սպասում են բոլոր երեխաները» խորագրով։ Հեքիաթի սենյակի հյուրերն էին Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմն․դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները: Երեխաների տարեվերջյան գրադարանի այցը կազմակերպել էր դասվար` Ա.Սարիբեկյանը: Երեխաները հանդես եկան Նոր տարվան ու Սուրբ ծննդյան օրվան նվիրված բանաստեղծություններով, երգերով , դիտեցին մուլտֆիլմ։