Հինգշաբթի, 18 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Մայրության և գեղեցկության տոն

Ապրիլի 6-ին Տավուշի մարզային գրադարանում միջոցառում էր նվիրված «Մայրության և գեղեցկության» տոնին: Հեքիաթի սենյակի հյուրերն էին Ազատամուտ համայնքի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները դասվար Ա․ Աբազյանի ուղեկցությամբ։

Երեխաները սեր ու ջերմություն չէին խնայել գերազանց միջոցառում կազմակերպելու և անցկացնելու համար:

Հեքիաթի սենյակում տրամադրությունը տոնական էր: Մասնակիցների շուրթերից հնչեցին երգեր, բանաստեղծություններ՝ նվիրված մորն ու մայրական քնքշանքին:

Երգն ու պարն աշխույժ , ուրախ հույզեր փոխանցեցին ներկաներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով