Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

«Նորօրյա հերոսները» Հայկ Հայրապետյան

2022թ. նոյեմբերի 8-ին Տավուշի Մարզային գրադարանի Սպասարկման բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում` «Նորօրյա հերոսները» խորագրով։ Միջոցառումը նվիրված էր Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ, 44 օրյա պատերազմի մասնակից Հայկ Հայրապետյանին։ Միջոցառմանը ներկա էր Տավուշի թեմի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, մարզպետարանի մշակույթի բաժնի ներկայացուցիչ Մարինե Խաչատրյանը, ԵՊՀ Իջանի ռեկտորի տեղակալ Մհեր Օթարյանը, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ։ Միջոցառման ավարտին Մարինե Խաչատրյանը մարզպետարանի կողմից հայրենիքին անձնվիրաբար ծառայելու համար Հայկ Հայրապետյանին հանձնեց շնորհակալագիր, իսկ Տավուշի մարզային գրադարանի տնօրինության կողմից հուշանվեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով