Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Նոր գրքեր

Նոր գրքեր

Յոշիմոտո Բանանա  «Խոհանոցը»

«Խոհանոցը» ժամանակակից գրող Յոշիմոտո Բանանայի լավագույն գործերից է: Նուրբ պատումի կենտրոնում մարդու հոգին է`արտաքին աշխարհի հետ մարդկային հարաբերությունների խոհանոցը: Այս վեպը մի աղջկա մասին է… որը խոհանոց շատ է սիրում… թեև գուցե այն մենակության, ամենակուլ թախծի, անհավանական հուսահատության ու հույսի կայծի և մարդկային պարզ երջանկության մասին է: Մեզանից յուրաքանչյուրը երբևէ ունեցել է լիակատար դատարկության զգացողություն, ասես իրեն ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում: Բայց երբեմն արժե կանգ առնել մարդկային եռուզեռի կենտրոնում, հետ նայել ու հասկանալ, որ կյանքում յուրաքանչյուրս էլ ունենք մեկը, որի համար ուզում ենք ապրել, ժպտալ և պարզապես կողքին լինել: Յոշիմոտոյի արձակը առանձնանում է թեթև ռիթմով, թաքնված զգայականությամբ և հոգեբանական խորությամբ:

Վիկտոր Հյուգո «Մահապարտի վերջին օրը»

Վիկտոր Հյուգոյի «Մահապարտի վերջին օրը», որը լույս է տեսել 1829 թվականին, քսանյոթամյա բանաստեղծի առաջին վիպագրական փորձն է: Երկը մահվան դատապարտված երիտասարդի ներաշխարհի պայքարն է ընդդեմ մահվան մեքենայի, ընդդեմ չգոյության: Մինչ մոտալուտ մահվան դեմքը դառնում է ավելի ու ավելի առարկայական, շոշափելի, գլխավոր հերոսը շարունակում է համառորեն թղթին հանձնել իր խոհերը…

 Գոհար Նավասարդյան «Ինձ պիոններ չնվիրես»

Գիրքը մի անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա: Սերը բոլորիս սրտեր միանման է այցելում, այդ մենք եեք տարբեր կերպ նկարագրում մեր զգացածը: Բայց անհերքելի է այն, որ նա երբեք մենակ չի գալիս: Կարոտը, տագնապները, վախերն ու մի շարք զգայական երևույթներ միշտ քայլում են սիրո կողքով: Մենք ենք ընտրում, թե դրանցից որը մեր սիրո մեջ գերակշռի: Մենք ենք ընտրում՛ ավելի շատ կարոտե՞նք, ժպտա՞նք, թե՞ կասկածներով լցվենք:

Սիրե՛ք իրար, վստահե՛ք, գնահատե՛ք ու մի՛ կորցրեք։

Հանե Օրստավիկ «Ինձ ընդառաջ արի»

Վեպը իրենից ներկայացնում է Եվրոպացի տղամարդու և կնոջ հարաբերությունները բոլոր բացահայտ մանրամասներով։

Պետեր Հանդքե «Ճակատագրական դժբախտություն»

Պետեր Հանդքեի «Ճակատագրական դժբախտություն» վիպակը նրա լավագույն ստեղծագործությունն է: Մոր ինքնասպանությունը գրողին մղում է փաստագրելու նրա կյանքը՝ երբեմն գրելով նույնիսկ անգրելին:

Ստենդալ «Կարմիրը և սևը»

Ստենդալի «Կարմիրը և սևը» նշանավոր վեպի հերոսը համաշխարհային գրականության լավագույն կերպարներից մեկն է՝ ռոմանտիկ երիտասարդ, որն ուզում է մեծ գործ անել աշխարհում, ծառայել պետությանը, հասարակությանը, մարդկանց, գնում է կյանքի ետևից, բայց Ժյուլիենը դատապարտված է կործանման: Նրա սիրային պատմությունները ցնցող են ու գեղեցիկ, հոգեպես շատ խորը ապրված, բայց և դատապարտված, որովհետև կա ձգտում, բայց չկա իրականություն, որտեղ կարելի է իրագործել:

► Առաջ ես խենթ էի, դրա համար էլ հիմա իմաստուն եմ:

► Ով արդարանում է, նա ինքն իրեն մատնում է:

► Միտքը տառապանք է ծնում:

► Վտանգավոր է խոստովանություններ անել ամուսնուն, որը վերջի վերջո կնոջ տերն է:

► Հոգու մաքրությունը, ամեն տեսակ ատելավառ զգացումների բացակայությունը երկարաձգում են, անշուշտ, երիտասարդության տևողությունը:

► Սա է իմ քաղաքականությունը. ես սիրում եմ երաժշտություն, գեղանկարչություն, իսկ լավ գիրքը ինձ համար մի մեծ իրադարձություն է:

► Սիրուն կանաց մեծ մասի մոտ ամենից առաջ դեմքն է, որ ծերանում է…

► Ճանապարհորդը հասնելով ամենաբարձր սարի գագաթին` մեծ հաճույքով հանգստանում է այդ բարձրունքում: Բայց մի՞թե նա երջանիկ կլինի, եթե նրան սստիպել հավերժ հանգստանալ…

► Հենց քահանայի համար է այն ասացվածքը թե` մարդ է, որ կարժանացնե իր պաշտոնը:

► Խոսքը մարդուն տրված է` իր մտքերը թաքցնելու համար:

► Պետք է բախտի տիրանալ այս երկրի վրա կամ մյուս աշխարհում. միջին ճամփա չկա:

► Անկարելի է սիրել առանց հավասար լինելու..

► Սերը հավասարություն չի որոնում, այլ ստեղծում է:

Գաբրիել Գարսիա Մարկես «Գնդապետին գրող  չկա»

Վիպակի գործողությունները տեղի են ունենում կոլումբիական փոքր քաղաքում՝ 1956 թվականին։ Գլխավոր հերոսը յոթանասունհինգամյա գնդապետն է, ով Հազարօրյա պատերազմի վետերան էր։ Նա ապրում էր քաղաքի արվարձաններից մեկում՝ իր կնոջ հետ, իսկ որդու՝ Ագուստինի մահից հետո (ում սպանել են քաղաքական բրոշյուրների տարածման համար) նրանք քարշ էին տալիս իրենց կիսաաղքատ վիճակը։ Գնդապետը մայրաքաղաքից արդեն մի քանի տարի սպասում է նամակի, որը վերաբերում է թոշակին։ Նրան պետք է որպես պատերազմի վետերան թոշակավորեին, սակայն այդպես էլ նրան ոչ ոք չէր գրում։ Միևնույն ժամանակ նա կապ էր պահպանում Ագուստինի ընկերների հետ, ովքեր զբաղվում էին նաև ընդհատակյա գործունեությամբ։

Ծերունին իր հույսը դրել էր մարտական աքլորի վրա, որը կարող էր հաղթել մենամարտը և իրենց համար որոշ գումար աշխատել։ Նա նույնիսկ այն ժամանակ է կերակրում աքաղաղին, երբ կնոջ հետ սոված էին և ուտելիք չունեին։ Նրան առջարկում են վաճառել աքլորին, սական գնդապետը հրաժարվում է։

Նրանք արդեն վաճառել էին իրենց կարի մեքենան, որը քիչ թե շատ շահույթ էր բերում նրանց։ Սակայն գնդապետը կերակրում էր աքլորին, մարզում էր նրան և շարունակում էր սպասել նամակի։ Շուտով նրանց տանը չէր մնացել հացի ոչ մի կտոր, իսկ գնդապետի կինը ծանր հիվանդ էր։ Դեկտեմբերյան անձրևոտ գիշերներին գնդապետին տաքացնում էին իր տաք հիշողությունները բանակային կյանքի մասին։ Նա դեռ հույս ուներ, որ կարող է նավով նամակ ստանալ։ Նրան հույս էր տալիս և այն, որ արդեն սկսել էին աքլորների մարզական մենամարտերը, իսկ իր աքլորին հավասարը չկա։ Գնդապեը իր հուսահատվող կնոջը հորդորում էր դիմանալ ևս քառասունհինգ օր։ Սակայն կնոջ հարցին, թե ինչ պետք է ուտել այդքան ժամանակ, ամուսինը հստակ պատասխանում էր՝ «կեղտ»։

Ջոն Ստրելեք «Սրճարա աշխարհի եզրին»

Վերջապես եկավ Ջոն Ստրելեքիի “Սրճարան աշխարհի եզրին” համաշխարհային բեսթսելերի հայերեն թարգմանությունը: Ավելի քան քառասուն լեզվով թարգմանված այս հրաշք գիրքը թարգմանվեց նաև հայերեն:
Գրքում մեր հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։
Գիրքը կօգնի ձեզ գտնել ձեր “Գոյության նպատակը”, փոխել ձեր կյանքը և ձեզ կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով