Հանդիպում Տավուշի մարզի գրող Թելման Մայիլյանի հետ
Թելման Մայիլյանը ծնվել է 1937 թ. հունվարի 6-ին, Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է շրջթերթում, «Գիտելիք» և գրքասերների ընկերություններում։ Ղեկավարել է Իջևանի Տ. Շևչենկոյի անվան գրական միավորումը, մարզային ուկրաինական համայնքը, հիմնադրել է «Գրական Իջևան» թերթը։ Նրա ստեղծագործությունները և թարգմանությունները տպագրվել են հանրապետական և արտերկրյա թերթերում, հանդեսներում, դասագրքերում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, էստոներեն։ Նրա թարգմանությամբ հայ ընթերցողին են ներկայացվել ուկրաինացի գրողների (Տ. Շևչենկո, Իվ. Ֆրանկո) ստեղծագործությունները։
Ժուռնալիստների միության անդամ է։
Հեղինակ է շուրջ 15 գրքի։