Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Անդերսենի կախարդական հեքիաթները

2019թ նոյեմբերի 7-ին ժամը 16:00-ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակում խաղ-մրցույթ էր «Անդերսենի կախարդական հեքիաթները» խորագրով: Ինչպես անցած անգամ, այս անգամ նույնպես ընտրել էինք 10 հեքիաթ , դրանք Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից էին:

Մեր երեխաները նախապես ընթերցել էին այդ հեքիաթները: Խաղը իրականացվեց մեր պատրաստած Հաջողության անիվի միջոցով : Հեքիաթների վերնագրերը տեղադրվել էր Հաջողության անիվի վրա: Մասնակիցները պտտում էին անիվը, որ հեքիաթի վրա ընկնում էր սլաքը, մասնակիցը հենց այդ հեքիաթն էլ պատմում էր: Միջոցառումը անցավ շատ հետաքրքիր և հեքիաթային:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով