Ուրբաթ, 20 Սեպտեմբերի, 2024
Միջոցառումներ

«Ամառը գրադարանում» ծրագրի շրջանակներում

2024թ․ հուլիսի 3 -ին ժամը 11:00-ին «Ամառը գրադարանում» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզային գրադարանի հեքիաթի սենյակում միջոցառում էր` «Հեքիաթների աշխարհում» խորագրով։Այս անգամ մեր հյուրերն էին`Իջևան քաղաքի`Ժանետ Մարդիգյանի անվան մանկապարտեզի ավագ “ա” խմբի սաները /դաստիարակ ՝Լիլիթ Ղալթախչյան և դաստիարակի օգնական Նարինե Ադամյան/։ Լիլիթ Ղալթախչյանը երեխաներին պատմեց «Անտառի տնակը» և «Երեք արջի հեքիաթը» հեքիաթները, ապա փոքրիկները դիտեցին «Ոսկե ձկնիկը» անիմացիոն մուլտֆիլմը։ Դաստիարակչուհու հարցին, եթե իրենք հնարավորություն ունենային ոսկե ձկնիկից որևէ բան խնդրել , երեխաները միաբերան պատասխանեցին ,որ այլևս պատերազմեր չլինեն և բոլոր երեխաները ժպտան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով