Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
ՀայտարարությունՄիջոցառումներ

Մրցույթ

«Անտարես» հրատարակչությունը՝ մարզային 9 գրադարանների հետ համագործակցությամբ ներկայացնում է ինքնատիպ մրցույթ՝ նախատեսված մարզային գրադարանների պատանի ընթերցասերների համար:
Սիրելի՛ պատանի ընթերցող, ցանկանո՞ւմ ես դառնալ հայաստանյան մանկական և մանկապատանեկան գրքերի դեմքը: Ցանկանո՞ւմ ես, որ գրքերի քո մեկնաբանությունների տեսանյութերը հայտնվեն մեր հրատարակած գրքերին: Ուրեմն, այս մրցույթը քեզ համար է:
Կարդա՛✨https://bit.ly/3dqS1rr ցանկից «Անտարես»-ի հրատարակած որևէ գիրք/գրքեր:
❗Պատրաստի՛ր մինչև 50 վայրկյանանոց տեսանյութ՝ ներկայացնելով մեր հրատարակած մանկապատանեկան գրքերից մեկն ու ուղարկի՛ր այն roza@antares.am էլեկտրոնային հասցեին:
Կարևոր նախապայմաններ տեսանյութի համար.
💥Տեսանյութի սկզբում պատանի մասնակիցը պետք է նշի, թե որ մարզային գրադարանի ընթերցող է (օրինակ՝ Պետրոս Պետրոսյան, Արարատի մարզային գրադարանի ընթերցող)
💥Տեսանյութը ՉՊԵՏՔ է գերազանցի 50 վայրկյանը
💥Տեսանյութը պետք է լինի ուղղահայաց (landscape ֆորմատով)
Կարևոր է տեսանյութին կից նամակին կցել ծնողի թույլտվությունը՝ տեսանյութն օգտագործելու և տարածելու համար:

Լավագույն տեսանյութերը ոչ միայն կտեղադրվեն գրքերին, այլև կտարածվեն «Անտարես» հրատարակչության և բոլոր մարզային գրադարանների ֆեյսբուքյան էջերում: Իսկ լավագույն տեսանյութերի հեղինակների գրադարանները կստանան նվեր գրքեր՝ մեր կողմից:

Մրցույթին միացել են.
💥Կոտայքի մարզային գրադարանը
💥 Շիրակի մարզային գրադարանը
💥Արարատի մարզային գրադարանը
💥 Տավուշի մարզային գրադարանը
💥 Սյունիքի մարզային գրադարանը
💥Գեղարքունիքի մարզային գրադարանը
💥 Արագածոտնի մարզային գրադարանը
💥Արմավիրի մարզային գրադարանը
💥 Չարենցավանի քաղաքային գրադարանը

Մրցույթի մեկնարկը՝ ապրիլի 15
Տեսանյութերի ուղարկման վերջնաժամկետը՝ մայիսի 15
Ստորև ներկայացնում ենք մեր մանկապատանեկան գրքերի ցանկը https://bit.ly/3dqS1rr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով