Ջիվանի 180-ամյակ «Աշուղ ժողովրդական երգիչ»
2026 թ. մայիսի 26-ին Տավուշի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժինը կազմակերպել էր միջոցառում նվիրված Ջիվանի 180-ամյակին «Աշուղ ժողովրդական երգիչ»խորագրով ։Միջոցառումը բացեց ԳՀԿՕՊ բաժնի վարիչը։Նա իր խոսքում կարևորեց հայ աշուղական երգարվեստի մեծանուն վարպետ, Աշուղ Ջիվանու թողած հարուստ ժառանգությունը և նրա անջնջելի հետքը հայ մշակույթի պատմության մեջ։Ելույթ ունեցողները հանդես եկան Ջիվանու կյանքն ու ստեղծագործական ուղին թեմայով զեկույցներով։ Անդրադարձ կատարվեց աշուղի բանաստեղծական յուրահատուկ ոճին, նրա երգերում առկա փիլիսոփայական խորությանը, հայրենասիրական, սոցիալական և բարոյախրատական մոտիվներին։Միջոցառման ավարտին ՀԱԵ ցերեկային կենտրոնի մանկավարժ Արմինե Փարսադանյանը շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառման և իրենց մասնակցության համար

