Շաբաթ, 22 Հունիսի, 2024
Միջոցառումներ

Վերափոխող կրթություն

2024թ. մայիսի 7-ին մեր հյուրն էր հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ, «Վասն արդարութեան» իրավական, գիտամեթոդական հանդեսի գլխավոր խմբագիր Գևորգ Մանուկյանը։ Կլոր սեղանի շուրջ կազմակերպվեց քննարկում «Վերափոխող կրթություն» թեմայով, որին մասնակցեցին Տավուշի մարզային գրադարանի գրադարանավարներ, Տավուշի մարզի դպրոցների ուսուցիչներ և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Գևորգ Մանուկյանը: Օրակարգում կրթության բարելավման խնդիրն էր, որին ակտիվորեն մասնակցեցին ներկաները` քննարկումների արդյունքում ներկայացնելով կրթության վերափոխման իրենց տարբերակները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով