Երեքշաբթի, 30 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ստեղծագործում են ընթերցողները

2024թ.ապրիլի 4֊ին ժամը 16։00֊ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակի հյուրերն էին Իջևան քաղաքի թիվ 5 հիմն․ դպրոցի 6֊րդ դասարանի աշակերտները( ուսուցչուհի Սիրանուշ Ղուշչյան) Միջոցառումը կազմակերպել էին մանկական բաժնի գրադարանավարներ` Կարինե Մարդանյանը և Ջեմմա Ալավերդյանը։ Այս անգամ «Ստեղծագործում են ընթերցողները» ծրագրի շրջանակներում ներկայացվեց Քնարիկ Ալթունյանի «Վասիլիսան և կախարդական ջրամբարը» հեեքիաթը։ Հեքիաթը ներկայացվեց փոքրիկ տեսահոլովակի տեսքով,ապա Քնարիկը,որը նաև մանկական բաժնի ակտիվ ընթերցողներից է, պատմեց ,թե ինչ մեծ նշանակություն ունեն գրքերն իր կյանքում,որքան են նպաստել իր ստեղծագործական աշխատանքին։ Քնարիկի մասին խոսեց նաև Սիրանուշ Ղուշչյանը։Միջոցառմանը ներկա էին Քնարիկի ընկերները , ծնողները , հարազատները և գրադարանի աշխատակիցներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով