Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Լավագույն ընթերցող

Տավուշի մարզային գրադարանի մանկական բաժինն այսօր կազմակերպել էր միջոցառում` «Լավագույն ընթերցող» խորագրով։ Միջոցառումը վարեց Գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանը։ Նա իր խոսքում նշեց, որ գրքերը երեխաների կյանքում շատ մեծ դեր ունեն և գրքերի շնորհիվ շատ բան են սովորում, ապա նա երեխաներին հանձնեց շնորհակագրեր ,որպես 2023թ֊ի ակտիվ ընթերցողների։ Հարցին թե ,որ գրքերն են ընթերցում և ինչու,երեխաները մեծ ոգևորությամբ թվեցին իրենց ընթերցած գրքերը։ Միջոցառման ավարտին խոսեցին Աշոտ Մարդարյանը և Նարեկ Վարշամյանը։ Նրանք իրենց խոսքում կարևորեցին գրադարանի և ընթերցանության դերը երեխաների կյանքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով