Մայրն ու մայրենին
2023թ. մարտի 23-ին ժամը 14:30-ին Տավուշի մարզային գրադարանի հեքիաթի սենյակի աշխատակիցների նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվին ու մայրությանը «Մայրն ու մայրենին» խորագրով։ Հեքիաթի սենյակի հյուրերն էին Իջևան քաղաքի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 5գ դասարանի աշակերտները /դասղեկ Դ․Գուլինյան/: Երեխաները տեսաֆիլմի միջոցով դիտեցին Մայրենի լեզվին նվիրված տեսանյութեր, հնչեցին բանաստեղծություններ , դիտեցին Գրիմ եղբայրների «Տիկին Բուքը» և Ծույլ աշակերտի մասին անիմացիոն մուլտֆիլմերը։
![](https://tavush.reglib.am/wp-content/uploads/2023/03/մայրենի-1.jpg)
![](https://tavush.reglib.am/wp-content/uploads/2023/03/մայրենի.jpg)