Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Ոսկե աշուն

Նոյեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակում տեղի ունեցավ միջոցառում՝ «Ոսկե աշուն» խորագրով: Հեքիաթի սենյակի հյուրերն էին Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 դպրոցի 1-ին դասարանի աշակերտները / ուսուցչուհի Ա.Սարիբեկյան/ : Երեխաները իրենց ելույթով՝ երգ ու պարով, հանելուկներով, բեմականացումներով օրը դարձրեցին տոնական և անմոռանալի: Աշակերտները գովերգեցին աշունը և ներկայացրեցին այն իր ողջ հմայքով՝ ուրախությամբ, հանգստությամբ, թախիծով, աշնան երփներանգ գույներով ու մրգերով:

Միջոցառման ավարտից հետո աշակերտները համտեսեցին աշնան պարգևած բարիքներից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով