Ես աստղային մի պոետ «Չարենցյան ընթերցումներ»
Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ պոեզիայի ժամ՝ նվիրված գրադարանավարի օրվան ՝«Ժամանակիդ շունչը դարձիր» կարգախոսով:Միջոցառումը վարեց Նառա Մելքոնյանը, բանաստեղծություններով հանդես եկան 8-րդ դասարանի աշակերտներ՝ Լ. Վարդապետյանը,Կ. Թուխիկյանը: Այնուհետև ասմունքեցին քոլեջի դասախոս Ռ. Զուրաբյանը, Դիտավան գյուղի բնակչուհի Ա. Սարգսյանը: Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Տեր-Սեմյոն քահանան: