Ես հավե՜րժ աշակերտ ձեզ համար

Մայիսի 27-ին ժամը 13։30-ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակի հյուրերն էին Մ.Մարտիրոսյանի անվ. թիվ 5 դպրոցի 4-րդ գ դասարանի աշակերտները`դասվար Ա.Սարիբեկյանի և ուսուցչի օգնական Ա.Հարությունյանի ուղեկցությամբ։Նրանք իրենց տարեվերջյան հանդեսը,որն անչափ հետաքրքիր ու հուզիչ էր կազմակերպված, նշեցին գրադարանում։Աշակերտներն իրենց ելույթներում շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին ու մայրերին,ովքեր նրանց սովորեցրել էին տառերն ու թվերը։Այս չորս տարիների ընթացքում նրանք դարձել էին մի ընտանիք,որի մայրն ուսուցիչն էր,իսկ դպրոցը`երկրորդ տունը։
Երգեր,շնորհակալական խոսքեր,պարային գեղեցիկ համարներ,ուր արժևորվեցին ստացած գիտելիքները,ուսուցչի դերն ու նշանակությունն իրենց կրթության,դաստիարակության գործում։Միջոցառումն ավարտվեց անակնկալ տեսահոլովակով,որով էլ դասվար Ա. Սարիբեկյանը բարի երթ մաղթեց աշակերտներին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։