Անկախության 30-ամյակ

2021թ. Սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Անկախության 30-ամյակին «Խորհուրդ ազատության» խորագրով:
30 տարի առաջ մեր հայրերն ու պապերը ծնունդ են տվել ՀՀ անկախությանը, որ այլևս չզգանք, թե ինչ է իրենից ենթադրում կախվածությունն ու պետականության կորուստը, որ արարենք ու ապրենք մեզ բաժին հասած այս դրախտավայրում։ Չնայած, որ քեզ բաժին հասավ ամենադժբախտի ճակատագիրը, դու զորեղ ես, իմ ՀԱՅԱՍՏԱՆ։
30 ամյա, իմ քաջ հայրենիք, դու ծնվել ես ծով արյան ու ահեղ պայքարի գնով։ Իմ երիտասարդ, բայց զորեղ Հայաստան, հանուն քո ապագայի մենք պարտավոր ենք հզորանալ այս կերպափոխվող աշխարհում։
Ես հավատում եմ քո պայծառ գալիքին ու զորեղ անվանը։
Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքով քեզ սիրեցին, հազար խոնարհում այդ որդիների մայրրերին ու կանանց։
Շնորհավոր տո’նդ, օրդ, Իմ Հայաստան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։