Նոր գրքեր

Կարո Մելիքսեթյան «Սիրո դարպասներ»

Բանաստեղծի ժառանգության մեջ սիրո «բաժինը» պատկառելի է ոչ միայն ծավալի կամ քանակական առումով . սերը նրա բանաստեղծական ծառի մշտադալար ճյուղն է , առանց որի անիմաստ է դառնում մնացյալը: Կնոջ մարմինը բանաստեղծի համար տաճար է , որի քնքուշ «խորաններում» հնչում են անկեղծ խոսքեր՝ իբրև բանաստեղծական աղոթքներ:

Կարո Մելիքսեթյան «Ճերմակ ամպեր»

«Ճերմակ ամպեր»-ը անտիպ ստեղծագործությունների վերջին ժողովածուն է, որով իր լրումին է հասնում նրա անտիպ գործերի հրատարակությունը:Բանաստեղծը հավատարիմ իր աշխարհայեցողությանն ու գեղագիտությանը, անկեղծ զրույց է բացում կյանքի,սիրո, հայրենիքի և բարձր այլ արժեքների մասին, որոնք իմաստավորում են մարդու ժամանակը:

Նասիմ Նիքոլաս Թալեբ «Սև կարապը»

Սև կարապը այն մասին է , որ մեծ ազդեցություն ունեցող, բայց հազվադեպ իրադարձություններն են պատմություն կերտում, որ հետին հայացքով պատրանք է ստեղծվում, թե պատմություների շնորհիվ հասկանում ենք դրանք: Որ անհնար է դրանք գիտականորեն հաշվարկելը, և որ արդյունքում ինչ-որ բնագավառներ, բայց ոչ բոլորը, միանգամայն անկանխատեսելի և անկանխորոշելի են դառնում: Որ գիտելիքի հավաստման միջոցները չեն գործում, և որ շնորհիվ Սև կարապի կույր «վայ փորձագետների» հակված ենք ծայրահեղ իրավիճակների նկատմամբ ավելի ու ավելի խոցելի համակարգեր կառուցել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։