Ամառը գրադարանում
2021թ.հուլիսի 23-ին ժամը 10.30-ին «Ամառը գրադարանում» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզային գրադարանի հեքիաթի սենյակի հյուրերն էին Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարանի սաները: Երեխաները մուլտֆիլմ դիտեցին, կատարեցին ապլիկացիա և բեմադրեցին «Անտառի տնակը » հեքիաթը: