Երեխաների պաշտպանության միջազգային օր

Տավուշի մարզային գրադարանի հեքիաթի սենյակի աշխատակիցների նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ «Պայծառ երկինք, անհոգ մանկություն» խորագրով: Հեքիաթի սենյակի հյուրերն էին Իջևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները /ուսուցչուհի Ն․ Ղազումյան/:Միջոցառումը Հովհաննես Թումանյանի հեքիաթների շուրջ էր։Երեխաները ներկայացրին ամենայն հայոց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը:Ստվարաթղթե տիկնիկների միջոցով ներկայացրեցին «Պոչատ աղվեսը» , «Շունն ու կատուն » հեքիաթները, հանդես եկան շվիի ու պարային գեղեցիկ կատարումներով։ Այնուհետև մասնակցեցին Խաղ մրցույթի ,որը նվիրված էր Թումանյանի հեքիաթներին, ապա դիտեցին «Անբան Հուռին» անիմացիոն երաժշտական մուլտֆիլմը։ Երեխաները հեքիաթի սենյակին նվիրեցին Հովհաննես Թումանյանի գրքերից, իսկ հեքիաթի սենյակի կողմից ստացան ստվարաթղթե աղավնիներ՝ ի նշան խաղաղության և երջանիկ մանկության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով